Հետևեք մեզ։

Եվրախորհրդի որոշմամբ՝ Ուկրաինային լրացուցիչ 5 մլրդ եվրոյի ռազմական աջակցության կցուցաբերվի

20:48, 18 մարտ 2024
Եվրախորհրդի որոշմամբ՝ Ուկրաինային լրացուցիչ 5 մլրդ եվրոյի ռազմական աջակցության կցուցաբերվի

Եվրախորհուրդը որոշում է ընդունել 5 մլրդ եվրոյով ավելացնել Եվրոպական Խաղաղության Հիմնադրամի բյուջեն և այդ համալրումը տրամադրել Ուկրաինային ռազմական աջակցությանը։ 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Եվրախորհրդի մամուլի ծառայությունից՝ մանրամասնելով, որ ֆինանսական այդ միջոցն Ուկրաինային կտրամադրվի Եվրոպական Խաղաղության Հիմնադրամի շրջանակներում ստեղծված աջակցության հատուկ ֆոնդի միջոցով։