ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ հայտարարության ժանանակ ասել է, թե ինչ է անում Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին, ճիշտ համընկնում է այն ամենի հետ, ինչ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ին լիարժեք անդամակցելու համար։
Ըստ Ստոլտենբերգի՝ Վրաստանի համար կարևոր է շարունակել ներքին բարեփոխումները։
«Եվրամիության թեկնածուի կարգավիճակը մեծ հնարավորություն է ամրապնդելու ձեր կայունությունն ու բարգավաճումը։ Այն, ինչ դուք անում եք ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին, հենց այն է, ինչ պահանջվում է ՆԱՏՕ-ին լիարժեք անդամակցության համար: Վրաստանի համար կարևոր է շարունակել ամրապնդել ներքին բարեփոխումները, ժողովրդավարական արժեքները և օրենքի գերակայությունը, այդ թվում՝ այս տարվա հոկտեմբերին կայանալիք ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների միջոցով։ Այնպես որ, պարոն վարչապետ, կրկին շնորհակալություն եմ հայտնում հյուրընկալության համար։ Շնորհակալություն ՆԱՏՕ-Վրաստան գործընկերությանը ձեր անձնական նվիրվածության համար»,- ասել է Ստոլտենբերգը։