ՄԱԿ-ը կշարունակի համագործակցել Ռուսաստանի կառավարության հետ Վլադիմիր Պուտինի նախագահ ընտրվելուց հետո, և կազմակերպությունը կհամապատասխանի ստանդարտ ընթացակարգերին, որոնք վերաբերում են ընտրված առաջնորդներին, ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հակը։
Հարցին, թե որն է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումը Ռուսաստանում նախագահական ընտրությունների վերաբերյալ, Հակն ասել է. «Մենք ընդհանրապես այս ընտրությունների վերաբերյալ մեկնաբանություն չունենք: Ինչ վերաբերում է կառավարությանը, մենք շարունակում ենք համագործակցել կառավարության հետ և կշարունակենք դա անել»:
Հարցին, թե արդյոք գլխավոր քարտուղարը նախատեսում է կապ հաստատել նախագահ Պուտինի հետ, նա ասել է. «Երբ կառավարությունը ձևավորվի, մենք կհետևենք ստանդարտ ընթացակարգերին այս կառավարության հետ փոխգործակցության առումով»: