Ադրբեջանի նախագահն այսօր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ է մեկնել, առիթ է գտել՝ գարնան գալուստը խորհրդանշող նովրուզի կրակը վառելը և ըստ իրեն` փոխել Վերածննդի հրապարակի անունը։
Հայաթափված Ստեփանակերտում Ալիևը խոսել է իր մասին և շնորհավորել է ադրբեջանցիներին իրենց տոնի կապակցությամբ։ Նա թվարկել է, որ 2021-ից սկսած չորս անգամ կրակ է վառել Արցախում` Շուշիում, Թալիշում և այլուր։
Բռնի տեղահանումն ու հայաթափումն Ալիևը որպես ձեռքբերում է նշել և իր քայլերը որակել հերոսություն։
Ալիևը որոշել է փոխել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը այն անվանելով «հաղթանակի հրապարակ»։
Ալիևը, սակայն, գիտի, որ իր արածը ձևի ապահովումն է, այդ հրապարակը հենց Վերածննդի հրապարակն է` արցախահայության Վերածննդի հրապարակը։