Հետևեք մեզ։

Բորիս Բախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

00:06, 19 մարտ 2024
Բորիս Բախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

ՀՀ նախագահի հրամանգրով Բորիս Բախշիյանը նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի մարտի 14-ի ԲԴԽ-24-Ո-59 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

 

Բորիս ԲԱԽՇԻՅԱՆԻՆ նշանակել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասվում է հրամանագրով: