Հետևեք մեզ։

Պուտինի հաղթանակը վտանգավոր է նաև Ադրբեջանի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

00:15, 19 մարտ 2024
Պուտինի հաղթանակը վտանգավոր է նաև Ադրբեջանի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Կովկասը կարևոր է ՆԱՏՕ-ի համար... կարևոր է եվրատլանտյան անվտանգության համար. իր հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

 

«Կովկասն այնքան էլ հեռու չէ Ուկրաինայից, որտեղ Ռուսաստանը լայնամասշտաբ ագրեսիվ պատերազմ է վարում, որն իր հետևանքներն ունի ողջ Եվրոպայի համար։ Սա կարևոր է Կովկասի համար: Եթե ​​նախագահ Պուտինը հաղթի Ուկրաինայում, դա մարտահրավեր կլինի ոչ միայն ուկրաինացիների համար, այլ նաև վտանգավոր կլինի բոլորիս, այդ թվում՝ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար»,- իր կարծիքն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Նա ասել է, որ ՆԱՏՕ-ի  դաշնակիցների, ինչպես նաև Ադրբեջանի և աշխարհի շատ այլ երկրների շահերից է բխում նախագահ Պուտինի հաղթանակը կանխելը։