Հետևեք մեզ։

Ավելի լավ է կանգնենք սահմանագծին և լինենք պահանջողի դիրքում, քան կանգնենք սահմանագծից առաջ՝ իմանալով, որ նրանք դա թիրախ են օգտագործելու․ Նիկոլ Փաշինյան

11:03, 19 մարտ 2024
Ավելի լավ է կանգնենք սահմանագծին և լինենք պահանջողի դիրքում, քան կանգնենք սահմանագծից առաջ՝ իմանալով, որ նրանք դա թիրախ են օգտագործելու․ Նիկոլ Փաշինյան

«Եթե մենք կանգնած ենք ստի, մեզ ոչ մեկ հարվածելու իրավունք չունի, եթե մենք կանգնած ենք ընդի, մենք դառնում ենք թիրախ, սա է ամբողջ խնդիրը»։ Այս մասին երեկ Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Չկա այնպիսի հարց, որ դուք տալիս եք, բայց մենք մեզ չենք տալիս։ Ընդհակառակը, կան բազմաթիվ հարցեր, որ ձեր մտքով չեն անցնում, բայց մենք մեզ տալիս ենք այդ հարցը։ Դուք պետք է հարց տաք, ասեք լավ, եթե մենք գալիս և հստակ կանգնում ենք սահմանագծի վրա, Ադրբեջանը մնացած բոլոր տեղերում, որտեղ ինքը սահմանագծից առաջ է, նահանջելո՞ւ է միաժամանակ։ Ես ձեզ ուղիղ ուզում եմ ասել՝ ո՛չ, չի նահանջելու, բայց սա իրադրության մեր գնահատականը չի փոխում, որովհետև այս իրադրության մեջ մեզ ավելի լավ է մենք կանգնենք մեր սահմանագծին և լինենք պահանջողի դիրքում, քան կանգնենք մեր սահմանագծից առաջ՝ իմանալով, որ նրանք դա որպես թիրախ են օգտագործելու։ Հարցը գյուղի մասին չէ, հարցը հետևյալի մասին է՝ որտեղ է սկսվում Հայաստանի Հանրապետությունը։ Օրինակ Բերդի Այգեպար գյուղում տասնյակ տներ կան, որ իրենց այգու մեջ դիրքեր են դրած 30 տարի», - նշեց Փաշինյանը և հավելեց, որ 3 հարցի պետք է լուծում տան՝ անվտանգային, ֆունկցիոնալության և իրավական հարցերին։