Հետևեք մեզ։

Եթե տունը ՀՀ տարածքում չէ, կառավարությունը պետք է ասի՝ հարգելի՛ քաղաքացի, ինչքան պետք է փոխհատուցենք, փողը տանք, նոր տուն կառուցեք Ոսկեպարում․ Նիկոլ Փաշինյան

11:10, 19 մարտ 2024
Եթե տունը ՀՀ տարածքում չէ, կառավարությունը պետք է ասի՝ հարգելի՛ քաղաքացի, ինչքան պետք է փոխհատուցենք, փողը տանք, նոր տուն կառուցեք Ոսկեպարում․ Նիկոլ Փաշինյան

Սա Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանն է։ Մենք ուզում ենք, որ բոլորը ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչեն, բայց մյուս կողմից մեկ-մեկ տպավորություն է, որ մենք ինքներս ՀՀ տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում։  Այս մասին երեկ Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

«Ինչ-որ տեղ սկսվում է երկիրը, մենք չպիտի նայենք՝ ինչից է 50 մետր հեռու, որտեղ էլ սկսվի, ինչ-որ բանից 50 մետր հեռու է լինելու, 100 մետր այն կողմ, թեկուզ 3 սմ։ Մեր խնդիրն հետևյալն է՝ 1 մմ ճշտությամբ մեր երկրի տարածքը որոշենք։ Երբ խոսում ենք տների մասին, մեր հարցը պետք է ձևակերպենք մի ձև․ այս տունը ՀՀ տարածում է, թե ՀՀ տարածքում չէ։ Եթե ՀՀ տարածքում չէ, ինչ-ինչ պատճառով, ՀՀ կառավարությունը պետք է ասի՝ հարգելի՛ քաղաքացի, ինչքան պետք է փոխհատուցենք, որ Ոսկեպարում գանք մենք կառուցենք կամ փողը տանք, դուք կառուցեք նոր տուն։ Շուռնուխում նույն հարցն է։ Սահմանամերձ գյուղերում ասում ենք՝ 16 մլն տալիս ենք, մայր գումարն էլ ենք տալիս, տոկոսն էլ ենք տալիս, վերցրեք, տներ սարքեք, սարքել ե՞ք, քանի՞ հատ եք սարքել», - նշեց Փաշինյանը։