Մենք գրավոր պայմանավորվել ենք, որ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Այս մասին Ոսկեպարի բնակիչների հետ հանդիպմանը ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Մենք գալիս ենք այստեղ և ոչ առաջ՝ ասելու համար, որ տես, մեր պայմանավորվածությունը գործնականում մտավ ուժի մեջ։ Այդ պահից սկսած մեր դիրքերն են ամրանալու»,-ասաց նա, ապա շարունակեց․ «Այս ամեն ինչը արվում է, որպեսզի դե յուրե պարիսպը կառուցվի։ Ժողովրդին պետք է հստակ ասենք, որ այնտեղ կանգնելու ենք սահմանապահներ, սահմանափակումներ են լինելու, սահմանի գիծը հստակ է լինելու, դա հատելու իրավունք ոչ ոք չի ունենալու։ Մի բան էլ հաշվի առեք՝ ՀՀ սահմանադրության համաձայն՝ ՀՀ տարածքի որևէ փոփոխության դեպքում անհրաժեշտ է հանրաքվե, այսինքն ես ուզենամ էլ, ՀՀ-ին պատկանող ոչ մի մմ տարածք չենք կարող տալ։ Դրա համար եմ ասում՝ եկեք սահմանները չքանդենք, տեխնիկապես ոչ մի հարց չկա, որ լուծելի չէ։ Ոսկեպարով պետք է անցնի միջպետական ճանապարհ, դա շատ կարևոր է ՀՀ-ի և գյուղի համար։ Եկեք նայենք, ձեզ մոտ հարց չի՝ ես ինչի եմ էսքան հայհոյանք, էսքան անեծք, էսքան լուտանք, ինչի համար, ես մազոխի՞ստ եմ, հա՞։ Մի բանի համար, որ ձեզ և ձեր երեխաների սիրում եմ։ Ես ինձ մեղավոր եմ զգում, որ այս խոսակցությունը 2018 թվականին չեմ ունեցել»,-ասաց Փաշինյանը։