Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին հայտարարությունը կապված չէ Ռուսաստանի հետ, դա Երևանի իշխանությունների իրավասությունն է և Արևմուտքի հետ նրանց խորհրդակցությունների արդյունքը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր թելեգրամյան ալիքում։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ զրույցում ասել էր, որ այսպես, թե այնպես պատերազմ լինելու է։
«Այն, ինչին հասցրել են Եվրամիության, ՆԱՏՕ-ի և Վաշինգտոնի նոր կուրատորները: Նկատի ունեցեք, որ այս հայտարարությունը որևէ կերպ կապված չէ Ռուսաստանի հետ, սա Երևանի ներկայիս իշխանությունների բացառիկ իրավասությունն է և Արևմուտքի հետ խորհրդակցությունների արդյունքը»,- գրել է Զախարովան։