Հետևեք մեզ։

Մաղթում եմ հետագա հաջողություններ Ձեր գործունեության մեջ. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պուտինին

12:20, 19 մարտ 2024
Մաղթում եմ հետագա հաջողություններ Ձեր գործունեության մեջ. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով:

Ուղերձում ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։

Հուսով եմ, որ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում երկխոսությունը կզարգանա՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների։

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ Ձեր գործունեության մեջ»։