Այսօրվա հանդիպմանը քննարկեցինք Հարավային Կովկասում կայունության կարևորությունը։ Մենք կանգնած ենք ավելի վտանգավոր աշխարհի առջև։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարությունների ընթացքում ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Հայաստանը և Ադրբեջանը հնարավորություն ունեն խաղաղության հասնել, ես երկու երկրներին կոչ եմ անում համաձայնության հասնել, որն ուղի կհարթի հարաբերությունների կարգավորման և խաղաղության համար։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի խաղաղ ձգտումներին, Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Ողջունում եմ ձեր համերաշխությունը Ուկրաինայի հետ և կոչ եմ անում բոլոր գործընկերներին՝ անել ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի պատերազմում։ Եթե Պուտինը հաջողության հասնի Ուկրաինայում, իրական ռիսկ կա, որ ագրեսիան այնտեղ կանգ չի առնի»,- ասել է Ստոլտենբերգը։