Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է հեռախոսային շնորհավորանքներ ստանալ օտարերկրյա գործընկերներից, արդեն տեղի են ունեցել զրույցներ Իրանի և Թուրքմենստանի նախագահների հետ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նախագահը կշարունակի հեռախոսով ընդունել օտարերկրյա իր գործընկերների շնորհավորանքները: Նա հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանից իր գործընկեր Բերդիմուհամեդովի և Իրանի նախագահ Ռաիսիի հետ»,- լրագրողներին ասել է Պեսկովը: