Հետևեք մեզ։

«Այդ շփումները կովկասյան պետությունների ինքնիշխան իրավունքն են». Կրեմլը հետևում է ՆԱՏՕ-ի գործունեությանը Հարավային Կովկասում

15:00, 19 մարտ 2024
«Այդ շփումները կովկասյան պետությունների ինքնիշխան իրավունքն են». Կրեմլը հետևում է ՆԱՏՕ-ի գործունեությանը Հարավային Կովկասում

Կրեմլը հայտարարել է, որ ուշադիր հետևում է ՆԱՏՕ-ի ակտիվության աճին Հարավային Կովկասում, սակայն մտադիր է զարգացնել իր երկկողմ հարաբերությունները տարածաշրջանի պետությունների հետ։ Այս մասին ասել է ՌԴ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Հարավային Կովկաս ՆԱՏՕըի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցին։

«Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք, բայց մենք մտադիր ենք կենտրոնանալ մեր երկկողմ հարաբերությունների և համագործակցության գործիքների վրա, որոնք մեր երկիրը ունի տարածաշրջանի երկրների հետ», - ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ «ՆԱՏՕ-ի փորձերը՝ ինչ-որ կերպ ընդլայնելու իր ազդեցությունն ու ներկայությունը, դժվար թե կայունություն և կանխատեսելիություն ավելացնեն Կովկասում իրավիճակին»։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, «այդ շփումները կովկասյան պետությունների ինքնիշխան իրավունքն են»։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ի գործունեությունը Կովկասում վտանգ է ներկայացնում Ռուսաստանի հարավային սահմանների համար, Կրեմլի խոսնակն ասաց. «Մենք լավ գիտենք ՆԱՏՕ-ի ընդհանուր ցանկության մասին՝ ամրապնդելու իր ներկայությունը Կովկասում, և, ինչպես ասում են, տեսանելի է անզեն աչքով»:

Ստոլտենբերգը մարտի 17-ին այցելել է Ադրբեջան, մարտի 18-ին՝ Վրաստան, իսկ Հայաստան է ժամանել մարտի 19-ին։