Հետևեք մեզ։

Մարտունի-Երևան երթուղին սպասարկող մարդատար միկրոավտոբուսը կողաշրջվել է

17:16, 19 մարտ 2024
Մարտունի-Երևան երթուղին սպասարկող մարդատար միկրոավտոբուսը կողաշրջվել է

Այսօր՝ մարտի 19-ին, ժամը 16:00-ի սահմաններում Մարտունի-Երևան երթուղին սպասարկող մարդատար միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Վարորդին և վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայում եղել է 15 ուղևոր։