Մարտի 19-ին, ժամը 12-ի սահմաններում թաց ձյան ծանրությունից փլուզվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Տիգրան Պետրոսյան փողոցի առանձնատներից մեկի տանիքը և առաստաղը՝ 25 քառակուսի մետր մակերեսով։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Օհանյանը, այդ բնակարանում էր բնակվում միայնակ տարեց կին՝ 1932 թվականին ծնված Մ․Չ-ն։ Ստացված ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մասամբ փլուզվել է տան տանիքը և առաստաղը։ տուժածներ չկան։ Փրկարարները փլուզված տան պատուհանից պատգարակով անվնաս դուրս են բերել Մ. Չ.-ին և սահմանազատել տարածքը:
«Բարեբախտաբար, տարեց կինը չի տուժել փլուզումից, նրան ժամանակավորապես իր մոտ բնակության է տեղափոխել հարազատներից մեկը»,-ներկայացրեց Ռոբերտ Օհանյանը։