Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլի Գևորգ Ղազարյանը որդու հետ Միլանում ներկա է եղել «Ինտեր» - «Նապոլի» հանդիպմանը, որից հետո Հենրիխ Մխիթարյանը նվեր է մատուցել Ղազարիյանի որդուն։
«Ֆուտբոլով տարված ամեն երեխայի համար «Ինտերի» նման մեծագույն թիմի եւ Մխիթարյանի նման խաղացողից «Ինտերի» բոլոր ֆուտբոլիստների ինքնագրերով խաղաշապիկ ստանալը մեծագույն երազանք է: Ես գնահատում եմ դա: Շնորհակալ եմ որդուս հրաշալի օրվա համար Հեն ջան»,- Ինստագրամում գրել է Ղազարյանը՝ հրապարակելով լուսանկարներ: