Հետևեք մեզ։

Մահացել է հայտնի ռուս մարզական լրագրող Վասիլի Ուտկինը

20:37, 19 մարտ 2024
Մահացել է հայտնի ռուս մարզական լրագրող Վասիլի Ուտկինը

52 տարեկան հասակում մահացել է հայտնի ռուս մարզական մեկնաբան և լրագրող Վասիլի Ուտկինը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Էգրիսի» սիրողական ֆուտբոլային ակումբի Telegram ալիքը:

 

Մահվան պատճառները չեն նշվում։ 

 

«Մեզ համար շատ ցավալի է գրել այս գրառումը: Բայց դա ճիշտ է: Վասիլին այլևս մեզ հետ չէ», - ասվում է ակումբի հաղորդագրության մեջ, որի սեփականատերն է եղել Ուտկինը: 

 

Ուտկինը հեռուստատեսությունում աշխատել է 1994 թվականից, վարել է մի շարք ֆուտբոլային հաղորդումներ և մեկնաբանել հանդիպումները НТВ-ում և НТВ-Plus-ում: