Հետևեք մեզ։

Սա է ճանապարհը Երկիրը պահելու․ Նազենի Հովհաննիայանը սովորում է կրակել

21:05, 19 մարտ 2024
Սա է ճանապարհը Երկիրը պահելու․ Նազենի Հովհաննիայանը սովորում է կրակել

Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան հետեւորդնրի հետ կիսվել է հրաձգության դասերով.

«Սկզբում կրակում էի ավտոմատացված ու ավելի հեշտ զենքով՝ մետաղական թիրախին... Հրայրի պես ուսուցիչ ունենալով՝ ստացվեց ամենը... հետո կրակեցի նրանով ինչ-որ ունենք... մեր երկրում: Թղթից թիրախին՝ բարդ զենքով էի կրակել, որ արդյունքը տեսնենք, ոչ թե մենակ լսենք: Դժվար էր իհարկե: Ու հա, ձեռքս օրեր առաջ շատ վատ վառել էի եռման ջրով... էդ օրն էլ թեթեւ կապտեց ինչ-որ մաս... լավ էլ ցուրտ էր էդ օրը..., բայց էդ հեչ, բանի տեղ դնող չկա... Ուղեղս կարեւորը դադարեց գոռալուց, որովհետեւ վերջնականապես ինձ հավաքեցի, որ կարողանամ հրահանգները կատարել: Ի գործ ու ի զեն էր միտքս: Ու հա , եթե անկեղծ՝ սա է ճանապարհը Երկիրը պահելու ... զոհ չլինելու: Թումանյանի կկվի օրը չընկնելու..., որ ամեն անգամ աղվեսի կացնի մասին լսելիս ձագերին չձգի աղվեսին....»։

 

Դերասանուհին հավելել, է, որ կողմ է «մանիկյուրի» փոխարեն «փամփուշտին գումար տալուն»: «Ամեն բանն էլ կարեւոր է մարդու կյանքում, բայց մեր կյանքում առաջնահերթությունը ինքնապաշտպանությունը պիտի լինի»,-նշել է նա։