Միացյալ Նահանգները պետք է արդարացիորեն ֆինանսավորի ՆԱՏՕ-ի գործունեությունը, այլ ոչ թե վճարի ուրիշի բաժինը, կարծում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
«ԱՄՆ-ն պետք է վճարի իր արդար բաժինը, այլ ոչ բոլորի բաժինը»,- ասել է Թրամփը բրիտանական GBNews հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ եթե ՆԱՏՕ-ի մյուս անդամները սկսեն արդար մասնաբաժին ներդնել կազմակերպության բյուջեում, ապա Միացյալ Նահանգները հավատարիմ կմնա դաշինքի շրջանակներում ստանձնած պարտավորություններին: