Հետևեք մեզ։

Ի՞նչ հարցեր են քննարկվել Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ-ում կայացած նիստում

00:16, 20 մարտ 2024
Ի՞նչ հարցեր են քննարկվել Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ-ում կայացած նիստում

Մարտի 19-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Կուսակցության՝ Անիի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արման Սարիբեկյանի թեկնածությունը։

 

Կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, որ քննարկվել են Սյունիքի մարզի Տարածքային կազմակերպությունների աշխատանքին առնչվող հարցեր։

 

Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։