Հետևեք մեզ։

Աննա Հակոբյանի կազմակերպած միջոցառմանը Մարիամ Փաշինյանն է ներկայացնում և գովաբանում գլխավոր դատախազին

13:12, 08 ապրիլ 2023
Աննա Հակոբյանի կազմակերպած միջոցառմանը Մարիամ Փաշինյանն է ներկայացնում և գովաբանում գլխավոր դատախազին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ապրիլի 7-ին մասնակցել է «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովին:

Համաժողովին ելույթ ունենալուց առաջ նրան ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը։

«Գլխավոր դատախազի պաշտոնը ստանձնելու առաջարկը ստանալուց 24 ժամ անց նա որոշում կայացրեց իր վրա վերցնել այդ շրջադարձային դերը հանուն ՀՀ արդարադատության բարեփոխումների»,- այսպես է ներկայացրել Վարդապետյանին Մարիամ Փաշինյանը և ամբիոնը տրամադրել նրան։

«Եթե ես ուզում եմ ապրել մի միջավայրում, որտեղ մարդիկ իրար հարգում են, առաջինը ես պետք է հարգեմ: Հարգանքը չի ձեւավորվում ես քեզ հարգում եմ բառերով, ես պետք է հարգեմ դիմացինին եւ տեսնեմ այն ճանապարհը, որը նա անցնում է »,- ասել է Վարդապետյանը։