Հետևեք մեզ։

Մեծ Բրիտանիայի փոքրիկ աղջիկը «ուտում է տունը» հազվագյուտ հիվանդության պատճառով

00:36, 20 մարտ 2024
Մեծ Բրիտանիայի փոքրիկ աղջիկը «ուտում է տունը» հազվագյուտ հիվանդության պատճառով

Ուելսի երեք տարեկան բնակչի մոտ ախտորոշվել է հազվագյուտ հիվանդություն՝ ալոտրիոֆագիա, կամ պարզապես՝ ճաշակի այլասերվածություն, որի դեպքում մարդու մոտ անդիմադրելի ցանկություն է առաջանում ծամելու և կուլ տալու անուտելի առարկաները՝ ածուխ, հող, փայտ և այլն։

Նա բառացիորեն ուտում է ամբողջ տունը: «Ես նոր բազմոց եմ գնել, և նա արդեն հասցրել է կծել դրա կտորները»,- Dunya News-ին դժգոհել է երեխայի մայրը։

25-ամյա կինը պետք է շուրջօրյա տեսադաշտում պահի իր երեխային. աղջիկն արդեն փորձել է ուտել պատերից գիպս, պոլիստիրոլի փրփուր, պաստառներ, ռետին, կոտրված լուսանկարների շրջանակից ապակու կտորներ և այլն։

Գիտնականները ալոտրիոֆագիայի ֆենոմենը բացատրում են օրգանիզմում տարբեր նյութերի պակասով, բայց հիմնականում հոգեբանական խնդիրներով։