Հետևեք մեզ։

ԱԺ-ն վավերացրեց Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը

10:29, 20 մարտ 2024
ԱԺ-ն վավերացրեց Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը

ԱԺ-ն վավերացրեց Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Համաձայնագրին կողմ քվեարկեց 57 պատգամավոր, 27-ը ձեռնպահ էին, իսկ դեմ ձայներ չգրանցվեցին։

 

Համաձայնագիրը կարգավորում է Հայաստանում ԵՄ առաքելության գործունեությունը՝ տարածվելով առաքելության և նրա անձնակազմի վրա և նախանշելով Հայաստանի Հանրապետության տարածքում առաքելության գործառույթները։ Առաքելության գործունեությունը կարգավորվում է ոչ միայն ՀՀ արեւելյան սահմանների կայունության ապահովման, այլեւ ԵՄ-Հայաստան քաղաքական հարաբերությունների մերձեցման արագընթաց գործընթացների տեսանկյունից։  

 

Համաձայնագրով հստակեցվում են նաև Հայաստանում ԵՄ առաքելության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված պատկան մարմինների գործառույթները, Հայաստանի տարածքում սահմանի հատման, տեղաշարժի ընթացակարգերի, առաքելությանը տրվող արտոնություններն ու անձեռնմխելիությունը և առնչվող այլ հարցեր։