Ֆրանսիայի Սենատում հանդիպել եմ Սենատի կենտրոնամետ քաղաքական խմբի նախագահ Էրվե Մարսելին, խորհրդարանում հյուրընկալված Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դևինազին և Ֆրանսիայի Իսե լե Մուլինոյի փոխքաղաքապետ, UDI-ի Մերձավոր Արևելքի հետ հարաբերությունների ազգային քարտուղար Արթուր Խանջյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Ես իմ գործընկերներին մանրամասն ներկայացրել եմ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և իրավիճակից անվնաս դուրս գալու իմ տեսլականը։
Վաղը Բրյուսելում կշարունակեմ քաղաքական խորհրդակցությունները՝ ALDE կուսակցության արտահերթ համագումարի շրջանակներում»,-գրել է նա։