Հետևեք մեզ։

Բանակցության միջոցով կարող ենք հասնել մեր նպատակին, բայց եթե պատրաստ չլինենք պատերազմի, ոչ մի բանակցություն հաջողության չի հասնի․ Ռուբեն Վարդանյան

13:51, 08 ապրիլ 2023
Բանակցության միջոցով կարող ենք հասնել մեր նպատակին, բայց եթե պատրաստ չլինենք պատերազմի, ոչ մի բանակցություն հաջողության չի հասնի․ Ռուբեն Վարդանյան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյությում պատասխանում է իրեն ուղղված հարցերին։


Վերջին 35 տարում մենք ունեցել ենք և՛ լավ, և՛ վատ օրինակներ, բայց ես վստահ եմ, որ Արցախում կան շատ իմաստուն, կրթված ուժեղ մարդիկ, որոնք պատասխանատվությունը զգալով, կարող են դառնալ ճիշտ էլիտա։ Այս մասին ասել է Վարդանյանը՝ պատասխանելով հարցին՝ «արդյո՞ք մեր գլխավոր խնդիրը կամ խնդիրների գլխավոր պատճառը իսկական էլիտա չունենալն էր, արդյո՞ք Լևոն Հայրապետյանը կարող էր լինել այդպիսի էլիտայի կորիզը։ Արդյո՞ք մենք դեռ ունենք ժամանակ այդպիսի էլիտա ձևավորելու համար»։


Հարցին՝ հնարավո՞ր է բանակցություններով կարգավորել Արցախի խնդիրը, թե՞ անպայման պետք է պատերազմել, Վարդանյանը պատասխանել է․ «Ես միշտ կողմնակից եմ եղել, որ ամենածանր բանակցություններն ավելի լավ են, քան պատերազմը։ Ես վստահ եմ, որ բանակցության միջոցով մենք կարող ենք հասնել մեր նպատակին։ Բայց միևնույն ժամանակ, նայելով պատմության էջերը, ես վստահ եմ՝ եթե մենք պատրաստ չլինենք պատերազմի, ոչ մի բանակցություն հաջողության չի հասնի»։


Նա նշել է՝ բանակցությունները կաշխատեն այն ժամանակ, երբ մյուս կողմը իմանա, որ չի կարող խախտել պայմանավորվածությունները։