Հետևեք մեզ։

Գևորգ Պետրոսյանը առաջադրվել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնում

13:20, 20 մարտ 2024
Գևորգ Պետրոսյանը առաջադրվել է ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնում

ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում նշում է, որ այսօր որոշել է, ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 57 հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով ԵՊՀ Գիտխորհրդի 2023թ մարտի 23-ի թիվ 9/2 որոշումը, առաջադրվել ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնում:

«Մրցույթը կկայանա սույն թվականի ապրիլի 3-ին: Չգիտեմ ովքեր են առաջադրվել, բայց հուսով եմ՝ պայքարը կանցնի փոխադարձ հարգանքի մթնոլորտում»,- տեսանյութում նշել է նա: