Դատարանը Չելյաբինսկի շրջանի երկու բնակչի՝ 2000 և 2005 թվականի ծնված աղջիկների դատապարտել է 4-ական տարվա ազատազրկման։ Նրանք մեղադրվում են մի կնոջ առևանգման մեջ, ում սպանելու սպառնալիքով ստիպել են անտառում իրենց համար գերեզման փորել, հաղորդում է մարզային դատախազության մամուլի կենտրոնը։
2023 թվականի ապրիլի 29-ի գիշերը մեղադրյալները ժամանել են Կիսեգաչ գյուղ, որտեղ անձնական թշնամանքով և խանդի դրդապատճառով առևանգել են տեղի 54-ամյա բնակչուհուն, փակել մեքենայի բեռնախցիկում, որից հետո նրան տարել են Կասլի քաղաք, ծեծել և տեղափոխել անտառ։
Այնտեղ հանցագործները, սպառնալով սպանել, կնոջը ստիպել են ձեռքերով փոս փորել, որում նրան կթաղեն սպանությունից հետո։ Մինչ կինը փոս էր փորում, մեղադրյալները ծեծել են նրան, ապա դիմել փախուստի։
Տուժածը դուրս է եկել անտառից և անցնող մեքենայով գնացել մոտակա գյուղ։