Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հիմնանորոգման աշխատանքներն աստիճանաբար մոտենում են ավարտին։ Այս մասին հաղորդել է Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը։
«Աստծո կամոք մոտ ապագայում հայոց հոգեւոր կենտրոնը, միածնաէջ Մայր Տաճարը, կվերաօծվի եւ իր ողջ հմայքով ու պերճաշուք գեղեցկությամբ կրկին իր դռները կբանա հավատացյալ հայորդիների եւ մնացյալ ուխտավորների առջեւ։
Եւ Իջման Սուրբ Սեղանի առջեւից առ Աստված կբարձրանան մեր բոլորի խնկաբույր աղոթքները` «վասն փրկութեան հոգւոց մերոց, յաղագս խաղաղութեան ամենայն աշխարհի, վասն անսասանութեան Աշխարհիս եւ Եկեղեցւոյս Հայաստանեայց»,- գրել է նա և լուսանկարներ հրապարակել։