ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին կարող է արդյունավետ չլինել, քանի որ այս պահին միայն Երևանն է հավանություն տվել դրան։ Այս մասին մարտի 20-ին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Սա Երևանի միակողմանի որոշումն է, արժե կասկածի տակ դնել նման առաքելության հնարավոր արդյունավետությունը», - մեկնաբանել է Պեսկովը։
Նա նաև նշել է, որ առանցքային խնդիրը Ադրբեջանի կողմից այդ առաքելության ճանաչումն է, և Բաքուն շատ բացասական է վերաբերվում այս նախաձեռնության գործառույթներին։