Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտոր Դիանա Գալոյանը երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել։
Բուհից «Ազատության»-ը հաստատել են տեղեկությունը՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Վերջին ամիսներին լրատվամիջոցները գրում էին՝ տնտեսագիտականի ռեկտորը 2017-ին Միացյալ Նահանգներում հագուստի խանութից գողություն է արել ու բռնվել։ Լոս Անջելեսի դատարանը նրան մեղավոր է ճանաչել։ Տարեվերջին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարեց՝ ուսումնասիրում են տեղեկությունը, հարցում են արել ու պատասխանի են սպասում։ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքով դատապարտված անձը, որի դատվածությունը մարված կամ հանված չէ, չի կարող պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակվել։
Գալոյանը ռեկտոր էր նշանակվել 2020-ին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։