Մոսկվան Երևանի հետ շփումներում քննարկում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքների փակման վտանգի հարցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան
«Մենք հայկական կողմի հետ կապի մեջ ենք այդ հարցով, խորհրդակցություններ ենք անցկացնում, մտքերի փոխանակումն ավարտված չէ, մենք զարգացումներ ստացանք Երևանից, փոխանցեցինք մեր մտքերը և, ինչպես ասացի, սերտ կապի մեջ ենք»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով համապատասխան հարցին։