Հետևեք մեզ։

Հայաստանում «Միր» քարտերի աշխատանքի դադարեցման մասին հաղորդումները պարզաբանում են պահանջում. ՌԴ ԱԳՆ

15:29, 20 մարտ 2024
Հայաստանում «Միր» քարտերի աշխատանքի դադարեցման մասին հաղորդումները պարզաբանում են պահանջում. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ ռուսական կողմը տեսել է Հայաստանում «Միր» քարտերի աշխատանքի դադարեցման մասին հաղորդումները, դրանք լրացուցիչ պարզաբանում են պահանջում։


Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ այս տարվա մարտի 30-ից ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը կդադարեն գործել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում։


«Այո, մենք տեսանք այդ հաղորդագրությունները և տեսանք հայկական կողմից համապատասխան բացատրությունները, սա լրացուցիչ պարզաբանում է պահանջում, ինչն էլ հիմա անում են մեր համապատասխան գերատեսչությունները և կառավարությունն ամբողջությամբ», - ասաց նա Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ։