Հետևեք մեզ։

ՆԱՏՕ-ն ցանկանում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ Անդրկովկասում․ Զախարովա

16:27, 20 մարտ 2024
ՆԱՏՕ-ն ցանկանում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ Անդրկովկասում․ Զախարովա

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ առճակատման նոր ուղղություն է ընտրել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

 

«ՆԱՏՕ-ի առջեւ դրված է առավելագույն խնդիր՝ Անդրկովկասում երկրորդ ճակատ բացել մեր երկրի դեմ եւ ընդհանրապես նորից կրակ բերել տարածաշրջան»,- ասաց նա։

 

Նրա խոսքով, Դաշինքին չի բավարարել տարածաշրջանը խաղաղեցնելու Ռուսաստանի քաղաքականությունը։


Նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը այցով Երևանում էր և կոչ էր արել իր գործընկերներին ամեն ինչ անել՝ Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակը թույլ չտալու համար։ Նա միևնույն ժամանակ հորդորել էր Հայաստանին և Ադրբեջանին կնքել համաձայնագիր, որը «ուղի կհարթի երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար»։ Իր հերթին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ազդեցությունն ընդլայնելու փորձերը դժվար թե կայունություն հաղորդեն Կովկասին։