Հետևեք մեզ։

«Defender 23» զորավարժությունների մասնակից երկրների ցանկում Հայաստանին ներառելը վրիպակ է եղել․ Պենտագոն․ «Ամերիկայի ձայն»

16:58, 08 ապրիլ 2023
«Defender 23» զորավարժությունների մասնակից երկրների ցանկում Հայաստանին ներառելը վրիպակ է եղել․ Պենտագոն․ «Ամերիկայի ձայն»

Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը պատասխանել է «Ամերիկայի Ձայն»-ի՝ Պենտագոնի մամլո հաղորդագրության մեջ «Defender 23» զորավարժությունների մասնակից երկրների ցանկում Հայաստանի ընդգրկման վերաբերյալ հարցմանն ու պարզաբանել է, թե ինչու է որոշ ժամանակ անց ՀՀ-ն հեռացվել այդ ցանկից։ 

«Հայաստանի ընդգրկումը («Defender 23» զորավարժությունների մասնակից երկրների ցանկում) պարզապես Պենտագոնի մամլո ծառայության ներքին թիմի թույլ տված վրիպակ էր: Հայկական կողմը երբեք չի մասնակցել «Defender 23» զորավարժություններին և չպետք է ընդգրկվեր մասնակիցների ցանկում»,- նշված է Պենտագոնի պատասխանում: