Հետևեք մեզ։

Երևանի Ազատության հրապարակում կայացել է Արցախի ժողովրդի կարիքների ապահովման խնդրով հրավիրված հանրահավաքը

17:12, 20 մարտ 2024
Երևանի Ազատության հրապարակում կայացել է Արցախի ժողովրդի կարիքների ապահովման խնդրով հրավիրված հանրահավաքը

Երևանի Ազատության հրապարակում կայացել է Արցախի ժողովրդի կարիքների ապահովման խնդրով հրավիրված հանրահավաքը։ Հանրահավաքին ներկա էին Արցախի ՄԻ նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, մի շարք հասարակական ու քաղաքական գործիչներ։

Լրագրողների հետ զրույցում Արտակ Բեգլարյանը նշել է, որ իրենց գլխավոր նպատակը արցախահայության հավաքական վերադարձն է հայրենիք ու այնտեղ անվտանգ, արժանապատիվ ու ինքնիշխան կյանքով ապրելը։

Քաղաքական խնդիրներից զատ՝ հանրահավաքի ընթացքում հնչեցին նաև արցախահայերի սոցիալական խնդիրները։ Մասնավորապես նրանց համար անընդունելի է ՀՀ Կառավարության ներկայացրած բնակարանային ապահովության ծրագիրը, ըստ որի՝ ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամին 3 միլիոն դրամ կտրամադրվի բնակարան ձեռք բերելու համար։ Ըստ տեղահանված արցախցների՝ այդ գումարը բավարար չէ։

 

Տեսանյութը՝ abcmedia.am-ի։