Հետևեք մեզ։

Կիրանցից Բաղանիս ինչո՞ւ ոչ մի հատ ռեստորան, հյուրատուն, խանութ չկա․ ի՞նչ զիջման մասին է խոսքը, ինչը մերն է, մերն է, ինչը մերը չէ, մերը չէ․ Փաշինյան

17:33, 20 մարտ 2024
Կիրանցից Բաղանիս ինչո՞ւ ոչ մի հատ ռեստորան, հյուրատուն, խանութ չկա․ ի՞նչ զիջման մասին է խոսքը, ինչը մերն է, մերն է, ինչը մերը չէ, մերը չէ․ Փաշինյան

Կիրանցից Ոսկեպար, Բաղանիս ճանապարհով երևի 100-ավոր անգամ անցել եմ, սակայն հետաքրքիր է, բաներ կան, որ 100 անգամ անցնում ես, չես նկատում, 101-րդ անգամ անցնում, նկատում ես։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։


Նա նշել է՝ այս անգամ այդ ճանապարհով անցնելիս նկատել է, որ Կիրանց գյուղից հետո մինչև Բաղանիս ոչ մի խաանութ, ռեստորան, սրճարան, հյուրատուն չկա։


«Դա միջպետական ճանապարհ է։ Ինչի համար մտածեցի այս հարցի մասին, որովհետև սոցցանցերը ընդդիմադիրների որոշ մեկնաբանություններ կարդալով․․․ փորձ է արվում ներկայացնել՝ տեսեք, ամեն ինչ ինչքան լավ էր, էս իշխանությունը, եկել է, ուզում է ամեն ինչ դարձնել վատ։ Հարց եմ տալիս, Կիրանցից Բաղանիս ինչու ոչ մի հատ ռեստորան, հյուրատուն, խանութ չկա։ Դա մի բացատրություն կարող է ունենալ, որ այն պրոբլեմը, որ մենք քննարկում ենք, այդ մարդիկ գիտեն։ Միշտ իմացել են և գիտեն»,- ասաց Փաշինյանը։


Նա նշեց, որ այս խնդրի վերաբերյալ տավուշցիների հետ բանավեճ չի ունեցել։


«Ինչ զիջման մասին է խոսքը։ Մեր դիրքորոշումն այն է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանը պետք է ենթարկվի սահմանազատման, սահմանագծման, ինչը մերն է, մերն է, ինչը մերը չէ, ուրեմն մերը չի։ Այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք»,- ասաց Փաշինյանը։