Հետևեք մեզ։

Հունաստանում կղզի չառնեիք, գնայիք հյուրանոց կառուցեիք Ոսկեպարում, ձեր ավտոսալոնները այդ ճանապարհների երկայնքով կառուցեիք․ Փաշինյանը՝ «Հայաստան» խմբակցությանը

17:43, 20 մարտ 2024
Հունաստանում կղզի չառնեիք, գնայիք հյուրանոց կառուցեիք Ոսկեպարում, ձեր ավտոսալոնները այդ ճանապարհների երկայնքով կառուցեիք․ Փաշինյանը՝ «Հայաստան» խմբակցությանը

Եթե Շուշին Ձեր տրամաբանությամբ ու Ձեր տեսակետից դժգույն քաղաք չլիներ, Ձեր քաղաքական ուժի գլուխը և նրանից կախված մյուս օրգանները «Գոլդեն Փելես» հյուրանոցը Մոնումենտում չէին կառուցի։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Բա տանեիք այնտեղ կառուցեիք։ Հունաստանում կղզի չառնեիք, գնայիք մի հյուրանոց էլ կառուցեիք Ոսկեպարում, երկու հատ էլ Կիրանցում կառուցեիք, այդ ճանապարհների երկայնքով կառուցեիք ձեր ավտոսալոնները։ Հո գոռալով չի։ Խնդիրը տան մասին չէ, խնդիրը ՀՀ ինքնիշխան տարածքի մասին է։ Լսեք, ես շատ կոկրետ բան եմ ասում, այն ինչ ՀՀ ինքնիշխան տարածքում է, ՀՀ ինքնիշխան տարածքում է, ես, կներեք, պատմական Հայստանի վարչապետը չեմ, ես այսօրվա Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ։ Հիմա եթե դուք պատմական Հայաստանի պատգամավոր եք, առաջարկում եմ ձեր աշխատասենյակը տեղափոխել պատմական Հայաստան։ Գնացեք, կարծում եմ՝ ձեր քաղաքական ուժը ունի բավարար ֆինանսական ներուժ, գնացեք հյուրատուն կառուցեք, հյուրանոց կառուցեք Ոսկեպարում։ Գնացեք հյուրանոց կառուցեք»,- ասաց Փաշինյանը և առաջարկեց անցնել բովանդակային քննարկման։