«ՎԵՏՕ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը կրկին արդարացվեց «Չաուշեսկուի» գործով։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Նշենք, որ Ավան և Նոր Նորք առաջին ատյանի դատարանը 2023 թվականի ամռանը նույն գործով արդարացրել էր Մալյանին։
Դատախազը բողոքարկել էր վճիռը։
«Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի արդարացման դատական ակտը»,- ասել է Աթանեսյանը։