ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն այսօր ընթանում է գերլարված մթնոլորտում։ Նիկոլ Փաշինյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին պատասխանելիս հիշատակեց Լևոն Քոչարյանին և նրան անվանեց «Հայաստան» խմբակցության քաղաքական ուժի «գլխի տղա»։
Նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց, կողմերից հնչեցին վիրավորական արտահայտություններ։
«Ես ուզում եմ հասկանամ` անձը գլուխ բառի՞ց վատ զգաց, թ՞ե տղա բառից: Եթե գլխի տղան չի, թող հայտարարի, որ գլխի տղան չի, ի՞նչն է պրոբլեմը։ Ես նախորդ անգամ էլ գլխի փոքրիկ տղային խորհուրդ տվեցի, ասեցի՝ քեզ պահի պատշաճ։ Հակառակ դեպքում գիտեք, թե ինչ է լինում»,- ասաց Փաշինյանը:
Ավելի վաղ Լևոն Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին անվանել էր «ձախողված»։
»: