Հետևեք մեզ։

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել

20:24, 20 մարտ 2024
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

 

Վարչապետը մարտի 21-ին կմասնակցի Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովին: Նախատեսված են նաև Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումները արտերկրի գործընկերների հետ: