Հետևեք մեզ։

Ընդդիմությունը մտադիր է վերսկսել փողոցային պայքարը՝ համագործակցելով արտախորհրդարանական ուժերի հետ. «Ժողովուրդ»

08:18, 21 մարտ 2024
Ընդդիմությունը մտադիր է վերսկսել փողոցային պայքարը՝ համագործակցելով արտախորհրդարանական ուժերի հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմությունն առաջիկայում մտադիր է վերսկսել փողոցային պայքարը. խոսքը, մասնավորապես, «Հայաստան» խմբակցության մասին է: Մեր տեղեկություններով՝ այս օրերին ընդդիմադիրները պարբերաբար հանդիպումներ են ունենում ու փողոցային պայքարի ծրագիրը քննարկում, թե ինչպես պետք է հասնեն գործող իշխանությունների հեռացմանը:

 

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում՝ ընդդիմադիրները, սկզբնապես, մտադիր են ակցիաները վերսկսել ապրիլից: Նկատենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները վերջին շրջանում պարբերաբար նաեւ այցելում են մարզեր ու հանդիպում բնակիչների հետ, քննարկում անվտանգային խնդիրները: Մեր տեղեկություններով՝ այս հանդիպումները նաեւ նպատակ ունեն մարզերի բնակիչներին եւս ներգրավել փողոցային պայքարի գործընթացին:

 

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում՝ փողոցային պայքարի շուրջ լայն կոնսոլիդացիա ձեւավորելու նպատակով քննարկումներ են ընթանում նաեւ արտախորհրդարանական տարբեր ուժերի եւ գործիչների հետ»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։