Հետևեք մեզ։

Անկարայում ձյուն է տեղացել

11:46, 21 մարտ 2024
Անկարայում ձյուն է տեղացել

Հինգշաբթի առավոտյան Անկարայում մարտ ամսվա վերջի համար անսովոր ձյուն է տեղացել, օդերևութաբանները նախազգուշացնում են մինչև շաբաթվա վերջ ցուրտ եղանակի մասին: Այս մասին  հաղորդում է Риа Новости-ն։

Ձյան տեղումներն ուղեկցվում են ուժեղ քամիներով։ Օդերեւութաբանության վարչության վերջին կանխատեսումների համաձայն՝ հինգշաբթի օրը քաղաքում ջերմաստիճանը գիշերը կկազմի չորս աստիճան։ Նման եղանակ կդիտվի նաև ուրբաթ օրը։


Առավոտյան Թուրքիայի մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը զրոյի է հասել։