Մարտի 21-ին, ժամը 07։00-ի դրությամբ փրկարարները դադարեցրել են աշխատանքները։ «Վայքի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները շարունակում են իրականացնել քարերի հեռացման աշխատանքներ։
Ճանապարհը շարունակում է մնալ միակողմանի փակ։
Հիշեցնենք, որ մարտի 20-ին, ժամը 11:56-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածին տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը երկկողմանի փակվել է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 300 խմ)․ երթևեկությունը երկկողմանի փակ է։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և սահմանել հերթապահություն։
«Վայքի ՃՇՇ» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները հատուկ տեխնիկայի միջոցով իրականացրել են քարերի հեռացման աշխատանքներ։