Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատտալը մեղադրել է Ռուսաստանին այն բանում, որ վերջինս ցանկանում է «պատժել Հայաստանին» «խաղաղության ձգտման և նրա ինքնիշխանության նկատմամբ հարգանքի, սկզբունքների համար»։
«Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին, քանի որ նա ընտրել է անպատժելիության դեմ պայքարի ուղին՝ միանալով Միջազգային քրեական դատարանին, միանգամայն պարզ է, որովհետև ընտրել է ժողովրդավարությունը և իրավունքի պետություն լինելը»,- ասել է նա՝ ելույթ ունենալիս Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) տարեկան ընթրիքին։
Գաբրիել Ատտալը քննադատել է «Ռուսաստանի ինքնագոհ վերաբերմունքը, որը չի դատապարտել Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում»։
«Այսպես կոչված «խաղաղապահ» ռուսական ուժերը թույլ են տվել, որ հումանիտար ճգնաժամը տեղի ունենա», - հավելել է նա: