Հետևեք մեզ։

Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի կալանքը փոխվել է

13:05, 21 մարտ 2024
Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի կալանքը փոխվել է

Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի կալանքը փոխվել է տնային կալանք խափանման միջոցով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բազեյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։

«Միանշանակ համաձայն չենք դատարանի որոշմանը, քանի որ առավել քան հիմնավորվել էր հիմնավոր կասկածի բացակայությունը, առավել ևս առերես հարցաքննության արդյունքներով հաստատվել էր միակ ցուցմունք տվողի հայտնած տվյալների, իր իսկ բնորոշմամբ, որպես հանցագործություն անլուրջ ընդունելը։

Իսկ իրականում տվյալ անձը անլուրջ էր ընդունել ամբողջ ԱԱԾ կառույցին, որի ցավալի հետևանքը Բազեյանի՝ շուրջ վեց ամիս ապօրինի կալանքի տակ գտնվելն էր։ Արդարացումը անխուսափելի է»,- գրել է փաստաբանը։

Բազեյանը մեղադրվում է զենք-զինամթերք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով և դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին։