Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը Pais թերթին տված հարցազրույցում ասել է, որ այս պահին Կիևը Ռուսաստանի հետ բանակցություններ սկսելու ուղղակի խնդրանքներ չի ստացել՝ նշելով, որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Այս մասին հաղորդում է Риа Новости-ն։
«Ոչ, այս պահին ռուսների հետ բանակցելու ուղղակի խնդրանքներ չկան... Ոչ մի ճնշում չկա։ Ուկրաինան Ռուսաստանի հետ բանակցելու խնդրանք կամ պահանջ չի ստացել»,- ասել է Շմիգալը։