Ռուսաստանը Կատարի միջնորդությամբ հինգ երեխա է հանձնել ուկրաինական ընտանիքներին, եւս մեկ երեխա՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող հարազատներին։ Հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում Կատարի դեսպանատանը՝ երկրի դեսպան Ահմեդ բեն Նասեր բեն Ջասիմ Ալ Թանիի և ՌԴ նախագահի՝ երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի մասնակցությամբ, դեպքի վայրից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Ինչպես նշել է Լվովա-Բելովան, համապատասխան աշխատանքներն իրականացվում են Ռուսաստանի Դաշնության նախագահի անունից։ «Ընդհանուր առմամբ, 64 երեխա արդեն վերադարձել է Ուկրաինա, 6-ը վերամիավորվել են Ռուսաստանում գտնվող հարազատների հետ»,- ասել է ՌԴ նախագահին առընթեր համապատասխան հանձնակատարը։