Հետևեք մեզ։

ԱՆ-ն բաց է բնակչության առողջ սնուցմանը, ֆիզիկական ակտիվության խթանմանն ուղղված նախաձեռնությունների համար. Նանուշյան

15:31, 21 մարտ 2024
ԱՆ-ն բաց է բնակչության առողջ սնուցմանը, ֆիզիկական ակտիվության խթանմանն ուղղված նախաձեռնությունների համար. Նանուշյան

 

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Քեյթ Նյութոնին: 

Քննարկվել է համագործակցության արդյունքներին և հաջորդ փուլում` ՊՀԾ ռազմավարական պլանին:

Լենա Նանուշյանը ներկայացրել է հանրային առողջապահության ոլորտում ԱՆ նպատակները` շեշտելով կանխարգելիչ ծրագրերն ընդլայնելու անհրաժեշտությունը: 

Անդրադարձ է եղել ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցմանը և կանխարգելմանն ուղղված աշխատանքներին: 

Փոխադարձ կարևորվել է առողջ ապրելակերպի ընտրությանն ուղղված արշավների իրականացումը հանրապետության ամբողջ տարածքում` ՊՀԾ աջակցությամբ: 

Քեյթ Նյութոնն ընդգծել է  հաջորդիվ  բնակչության առողջ սնուցման ուղղությամբ  համատեղ կայուն ծրագրերի ներդրումը: 

Նախարարի տեղակալը բարձր է գնահատել ծրագրի աջակցությունը` նշելով, որ գերատեսչությունը բաց է բնակչության առողջ սնուցմանը, ֆիզիկական ակտիվության խթանմանն ուղղված նախաձեռնությունների համար: