Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» 35-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը FROG TALK-ի ժամանակ ասել է՝ ինչով է զբաղվելու կարիերան ավարտելուց հետո։
«Ֆուտբոլային մարզիչ դառնալու ցանկություն չունեմ։ Արդեն բավական ժամանակ եմ անցկացրել խաղադաշտում։ Գուցե մարզական տնօրեն»,-ասել է նա։
Նա նշել է, որ կարիերան ավարտելուց հետո կմնա Միլանում։
«Եթե որդիս ուզենա ֆուտբոլիստ դառնալ, կմնանք Միլանում, եթե ոչ, կվերադառնանք Հայաստան», - ասել է Մխիթարյանը: